ԵԿՄ-ում հուզվել են Արամ Սարգսյանի ելույթից

ԵԿՄ-ում հուզվել են Արամ Սարգսյանի ելույթից
ԵԿՄ-ում չեն պատրաստվում քննարկել գեներալ Մանվել Գրիգորյանին եւ նրա տիկնոջը՝ Նազիկ Ամիրյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը, քանի դեռ չի ապացուցվել վերջիններիս մեղքը։ ԵԿՄ փոխնախագահներից Համլետ Հայրապետյանը մեզ ասաց, թե ԵԿՄ-ում այժմ մի հարցով են զբաղված՝ Արամ Սարգսյանին նախագահ դարձնելով։



Պարզվում է՝ Վազգենի եղբոր ԵԿՄ նախագահ դառնալու հեռանկարը ԵԿՄ-ում ներգաղթի դուռ է բացել․ «Արդեն հայտ են ներկայացրել բազմաթիվ ՀԿ-ներ, որպեսզի լուծարվեն ու միանան ԵԿՄ-ին, նաեւ կռված տղաների կազմակերպություններ, որոնք հուշագիր են ցանկանում ստորագրել ԵԿՄ-ի հետ։ Լուծարվելու եւ միանալու համար 4 ՀԿ, հուշագիր ստորագրելու համար՝ 2-ն են դիմել։ Վստահեցնում եմ մինչեւ համագումար եւ դրանից հետո շարքը մեծանալու է»,- ասաց նա։ ԵԿՄ փոխնախագահի կարծիքով՝ Արամ Սարգսյանի նախագահությամբ Երկրապահը չի քաղաքականացվի․«Ի վերջո, քվեախցիկում բոլորս մեր խղճի մտոք ենք քվեարկում եւ ոչ ոք չի կարող մեզ ուղղորդել»։



Ի դեպ, ԵԿՄ վարչության վերջին նիստին Զավենիչը զգացմունքային ելույթ է ունեցել, ինչը ցցել է շատերին։ Նա շնորհակալություն հայտնելով ԵԿՄ-ի նախագահի պաշտոնում իր առաջադրման, վստահության համար ասել է, թե կյանքում երկրորդ անգամ ինքը ծանր ընտրության առաջ է կանգնած՝ պետք է նստի եղբոր աթոռին։ Առաջին անգամ 99-ին վարչապետի պաշտոնում, երկրորդը՝ հիմա։