Վաղը գնալու եմ ամեն ինչ պատմեմ. տեսանյութ

Վաղը գնալու եմ ամեն ինչ պատմեմ. տեսանյութ
Օլիմպավանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորվեց Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդիկ Բաբայանը, սակայն ծեծի ենթարկված Վյաչեսլավ Հարությունյանը հենց առաջին օրը հրաժարվեց իր նախնական ցուցմունքներից եւ հայտարարեց, որ իրեն չեն ծեծել։ Նա այսօր իր տուն է հրավիրել մի խումբ լրագրողների եւ հայտարարել, որ պատրաստվում է գնալ ՀՔԾ։



«Դուք որտեղի՞ց եք էդ ամեն ինչը լսել, որ Գագոն կամ Էդոն ձեռք են բարձրացրել իմ վրա, էդ ամեն ինչը սուտ ա։ Հարգելի լրագրողներ ջան, ես կուզենայի ձեզ հետ շատ բանից խոսալ, բայց երեկ ՀՔԾ-ում ստորագրություն եմ տվել, որ իրավունք չունեմ էս ամեն ինչը պատմեմ։ Ես ուզում եմ մենակ մի բան ասեմ, ժողովուրդ ջան, Գագոյի հետ արդեն տարիների ախպերություն կա մեր մեջ, մենք ընտանիքներով շատ մոտ ենք։ Ես զայրացած եմ նրանից, որ մինչեւ 16 թիվը պարոն Ծառուկյանը իմ երեխուն իրա երեխու նման պահել ա, ամեն հարցը լուծել ա, թե էս 16-ից հետո ի՞նչ սատանա անցավ մեր միջով, որ մինչեւ էսօր էլ ես ջղայնացած եմ, որ խի՞ պտի իմ երեխեն էսօրվա վիճակում՝ իրա կինն ու երեխեն լինեն Երեւանում, ինքը լինի Մոսկվայում։



Ինձ ոչ մեկ չի ծեծել, ես հավի ճուտ չեմ, որ ինձ ծեծեն։ Մոմենտ ա՝ նենց ստացվեց, որ կարող ա մի բան ավել եմ ասել, մի բան պակաս եմ ասել, կարող ա ասել եմ, որ սաղ Գագոն ա մեղավոր, կամ Էդոն ա մեղավոր, կամ Նաիրա Զոհրաբյանն ա մեղավոր․․․բայց որ ասում եմ Գագոն մեղավոր ա՝ դա չի նշանակում, որ իմ հիվանդանոց ընկնելու պատճառով ա մեղավոր, այլ մեղավոր ա, որ երեխես ռոզիսկում ա։ Վաղը ես գնալու եմ ու ամեն ինչ՝ սկզբից մինչեւ վերջ պատմեմ քննիչին․․․Գագոն ինձ վարդով չոռ չի ասել»։