Պատճառ չկա առանձնապես, ամեն ինչ նորմալ է, զբաղմունք կգտնեմ․ Մեխակ Ապրեսյան

Պատճառ չկա առանձնապես, ամեն ինչ նորմալ է, զբաղմունք կգտնեմ․ Մեխակ Ապրեսյան
Մենք արդեն [տեղեկացրել էինք](https://www.hraparak.am/posts/5b462bf81b95c206c5c66c83/%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%A5%D5%AD%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8), որ ավելի քան 15 տարի զբոսաշրջության վարչությունը ղեկավարող, մշտապես ասուլիսներ, հարցազրույցներ տվող Մեխակ Ապրեսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Զբոսաշրջության վարչությունը կոմիտե դառնալուց հետո, երբ 2016թ․ ղեկավար նշանակվեց Զարմինե Զեյթունցյանը, Ապրեսյանը նրա առաջին տեղակալը դարձավ: Նա շատ ավելի լավ գիտեր ոլորտը, քան գրող Պերճ Զեյթունցյանի դուստրը, ուստի Ապրեսյանը մնաց եւ շարունակեց աշխատել:



Այժմ կոմիտեն ղեկավարում է 30-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է վարչությունում, նոր նախարարն էլ Արծվիկ Մինասյանն է, եւ այս փոփոխություններից նեղված՝ զբոսաշրջության ոլորտի մասնագետը լքում է պաշտոնը: Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:



«Պատճառ չկա առանձնապես, ամեն ինչ նորմալ է, զբաղմունք կգտնեմ»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: