Գյուլենի հարցը կրկին կքննարկվի Անկարայի և Վաշինգտոնի միջև

Գյուլենի հարցը կրկին կքննարկվի Անկարայի և Վաշինգտոնի միջև
ԱՄՆ-ից Թուրքիա է մեկնելու պատվիրակություն, որը թուրքական կողմի հետ քննարկելու է գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ ԱՄՆ-ի պատվիրակությունը նաև քննարկելու է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրյունսոնի հարցը, ով գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով բանտարկված է Թուրքիայում: Նրան սպառնում է 22 տարվա ազատազրկում։



Թուրքիայի իշխանությունները արդեն 2 տարուց ավել պահանջում են, որ Միացյալ Նահանգներն իրենց արտահանձնեն Գյուլենին։ Սակայն վերոնշյալ պահանջը չի բավարարվել առ այսօր։