Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդկայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը: