Արա Վարդանյանին ժամանակավորապես կփոխարինի Պետրոս Թերզյանը

Արա Վարդանյանին ժամանակավորապես կփոխարինի Պետրոս Թերզյանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ժամանակավորապես կփոխարինի Պետրոս Թերզյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։



Գրառումն ամբողջությամբ․



««Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Միեւնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա: Այնուհետեւ կհայտարարվի բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:



Առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ եւ հանձնաժողովի կազմում ընդգրկել նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցչի, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանին»: