Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ մասնակցում է նաեւ ՀՀ պատվիրակությունը

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ մասնակցում է նաեւ ՀՀ պատվիրակությունը
Մեկնարկել է ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովը Բրյուսելում։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Բացման արարողությանը ելույթ է ունեցել դաշինքի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։



Գագաթնաժողովին մասնակցում է 54 պատվիրակություն` ներառյալ դաշինքի անդամ 29 պետությունների պատվիրակությունները։ Մասնակցում է նաեւ ՀՀ պատվիրակությունը` գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Պատվիրակություններ ունեն նաեւ ՄԱԿ-ը ԵՄ-ն, Համաշխարհային բանկը, ՆԱՏՕ պառլամենտական ասամբլեան։