Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց (տեսանյութ)

Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ՀԳՄ համագումարը, որի գլխավոր օրակարգը միության նախագահի ընտրությունն էր։ Զեկուցումից, ելույթներից հետո գրողների միության անդամները որոշեցին բաց քվերակությամբ ընտրություն կատարել, քանի որ Էդվարդ Միլիտոնյանից բացի այլ թեկնածուներ չկային, բայց երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը տեղից ընդդիմացավ, որ դա կանոնադրությանը դեմ է եւ առաջադրեց իր թեկնածությունը։ Հեղձուկ շոգից վատացած գրողները համաձայնեցին այդ դեպքում էլ կատարել բաց քվերակություն։ Արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը, իսկ Հայրապետյանը՝ «ամոթ է, ամոթ» վանկարկելով հեռացավ դահլիճից։



Մանրամասները՝ տեսանյութում։



Ամբողջական հոդվածը «Հրապարակ» թերթի վաղվա համարում։