Մահացել է աշխարհի ամենատգեղ շունը

Մահացել է աշխարհի ամենատգեղ շունը
Անգլիական Ժա Ժա անունը կրող բուլդոգը, որը համարվում է մոլորակի ամենատգեղ շունը, մահացել է 9 տարեկան հասակում։ Ինչպես փոխանցում է [Star Tribune](http://www.startribune.com/zsa-zsa-the-world-s-ugliest-dog-dies/487825391/) պարբերականը, այս մասին հայտարարել է շան տիրուհին՝ Մեգան Բրեյնարդը։



Հրապարակման մեջ նշվում է, որ այս տարվա հունիսի 30-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել «Ամենատգեղ շունն աշխարհում» 30-րդ մրցանակաբախշությունը եւ 9-ամյա բուլդոգը զարմացրել է ժյուրիին իր տգեղությամբ։



Ժա Ժան ստացել է «Գրան պրին», որպես աշխարհի ամենատգեղ շուն, իսկ Մեգան Բրեյնարդը՝ 1,5 հազար դոլար մրցանակը։ Մեգանը պարբերականի հետ զրույցում պատմել է, որ Ժա Ժային գտել է Միսուրիի անտուն կենդանիների համար նախատեսված կենտրոններից մեկում, 4 տարի առաջ, երբ շունն արդեն 5 տարեկան էր եւ նրան տվել է այդ անունն ի պատիվ դերասանուհի Ժա Ժա Գաբորի։