Ճապոնիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 176-ի

Ճապոնիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 176-ի
Ճապոնիայում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 176-ի։ Այս մասին հայտնում է [**Associated Press**](https://apnews.com/011b121d6bbe4e41a1baae4bdf4cdbdd/Abe-visiting-flood-hit-western-Japan-as-deaths-reach-176) լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բնական աղետի 5-րդ օրվա համար հրապարակված պաշտոնական տվյալները։



Տասնյակ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն 5-րդ օրը։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է մի քանի տասնյակ հազար մարդ, որոնց մի մասը՝ կամավորներ։



Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն, ըստ պաշտոնական լրահոսի, այսօր կայցելի Կուրասիկի քաղաք, որն ամենից շատն է տուժել։ Բնական աղետից հատկապես տուժել է Հիրոսիմա պրեֆեկտուրան։