Մահացել է Լեոնիդ Բրեժնևի թոռը

Մահացել է Լեոնիդ Բրեժնևի թոռը
Ղրիմում մահացել է Անդրեյ Բրեժնեւը՝ ԽՍՀՄ ղեկավարներից Լեոնիդ Բրեժնեւի թոռը։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։



«Սարսափելի նորություն։ Կյանքից հեռացել է լավագույն ընկեր եւ բարեկամ Անդրեյ Բրեժնեւը։ Այնքան պլաններ կային, այնքան ապրած օրեր, որոնք պատիվ են բերում ինձ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերգեյ Մենդելեեւը։



Անդրեյ Բրեժնեւը 56 տարեկան էր։ Ժամանակին հարել էր Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատների կուսակցությանը, եղել Մոսկվայի փոխքաղաքապետ, ապա արդեն անդամակցել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությանը, իսկ 2014-ից Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարն էր։