ԱՄՆ-ն եւս 200 միլիարդ դոլարի չինական ապրանքների վրա մաքսատուրք է սահմանել

ԱՄՆ-ն եւս 200 միլիարդ դոլարի չինական ապրանքների վրա մաքսատուրք է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել չինական ապրանքների հավելյալ խմբաքանակի վրա եւս սահմանել մաքսատուրքեր։ Նոր մաքսատուրքերի տակ հայտնված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 200 միլիարդ դոլար։



Այս մասին հայտնում է [Reuters](http://reuters.com/) լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի տարածած հայտարարությունը։ Միեւնույն ժամանակ [The Wall Street Journal](https://www.wsj.com/articles/u-s-preparingadditionaltariffs-onup-to-200-billionof-chinese-imports-1531260864)-ն էլ, Սպիտակ տանն ունեցած սեփական աղբյուրներին հղում տալով, հաղորդում է, որ այս նոր մաքսատուրքերը մտցվելու են ի պատասխան Չինաստանի կողմից սահմանված ամերիկյան մի շարք ապրանքատեսակների 25 տոկոսանոց մաքսային դրույքաչափի, որն իր հերթին հանդիսանում էր ԱՄՆ կողմից ավելի վաղ սահմանված պողպատ-ալյումինային եւ տեխնոլոգիական մաքսատուրքի պատասխանը։