Պաշտպանության նախարարը «իրեն բռնել տվեց»․․․

Պաշտպանության նախարարը «իրեն բռնել տվեց»․․․
Մամուլը մեծ ջանասիրությամբ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Կենտրոնական հավաքակայանում լրագրողներին հայտնած կարծիքն է լուսաբանում։ Այն, որ պետք չէր լրագրողների կողմից այսքան մեծ ուշադրություն հատկացվեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու բանակ զորակոչվելուն։



«Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»։



Պետք չէ խորանալ՝ հասկանալու, որ նախարարը լրագրողների մոտեցումն է սխալ համարում ։ Լրագրողները չպետք է այդքան մեծ ուշադրություն դարձնեին վարչապետի որդու Բանակ գնալուն։



Ինչպես միշտ, մեղավորը լրագրողներն են։



Բայց նախարարը մի այլ տեղ «իրեն բռնել տվեց»։



Տոնոյանը հայտնեց, որ իր որդին էլ է մի քանի օր անց մեկնելու ծառայության, բայց թույլ չի տա այդպիսի ուշադրություն․



«Հավատացեք, թույլ չեմ տա»։



Չեմ հասկանում՝ եթե կա պաշտոնյայի թույլ չտալը, այդ դեպքում ո՞րն է լրագրողի մեղքը։



ՀԳ Ասում էիք, որ անցյալում պաշտոնյանինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ճիշտը չէր բարձրաձայնում, ինչ որ բա՞ն է փոխվել․․․



Հասմիկ Բաբաջանյան