Ի՞նչ գրքեր են նվեր ստացել կառավարության անդամները (լուսանկարներ)

Ի՞նչ գրքեր են նվեր ստացել կառավարության անդամները (լուսանկարներ)
Կառավարության այսօրվա նիստում նախարարների դիմաց գրքեր էին դրված։ Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրությւոնը հրավիրեց հենց այդ հանգամանքին։ Նա ասաց, որ «Անտարես» հրատարակչությունը գրքեր է նվիրել իրենց, և այդ ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում և հատկապես կառավարության անդամների շրջանում։



«Իհարկե, ես ուզում եմ ասել, որ այլ հրատարակչություններ նույնպես, եթե ցանկանում են այսպիսի գործըթնաց ունենալ, մենք հաճույքով նրանցից նույնպես նվերները կընդունեք և նրանց անունը բարձրաձայնենք, որպեսզի գրահարատարակությանը և գրքի ընթերցանությանը աջակցենք։ Իհարկե, լավ կլինի, որ մենք նաև քաղաքականություն ունենանք այդ ամենին աջակցելու»,- ասաց վարչապետը։



Մենք փորձեցինք ֆիքսել, թե կառավարության անդամներից ով ի՞նչ գիրք է նվեր ստացել, քանզի նվեր ստացած գրքերը տարբեր էին։ Նաև փնտրում էինք, թե արդյոք Ջորջ Օրուելի խորհրդանշական «Անասնաֆերման» որևէ մեկը նվեր ստացե՞լ է, թե՞ ոչ։ Հատկապես հետաքրքիր էր սփյուռքի նախարարի նվեր ստացած գիրքը։ Բայց Մխիթար Հայրապետյանը գիրքը խնամքով թաքցրել էր՝ դնելով դարակում, այն դեպքում, երբ մյուսները դրել էին իրենց սեղաններին։



Կառավարության անդամների նվեր ստացած գքրերից են Լիլիթ Կարապետյանի «Մենախոսություն երկու ձայնով» գիրքը, մեր գործընկեր, **«Հրապարակի»** հեղինակներից Արամ Պաչյանի «Ռոբինզոնը» և «Օվկիանոսը», Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը», Հովիկ Աֆյանի «Միս ուտողները», որը դրված էր կրթության նախարարի սեղանին, Հրաչյա Սարիբեկյանի մեկ այլ ստեղծագործություն՝ «Այնտեղ, աչքերդ երբ բացես», Վահրամ Մարտիրոսյանի «Սեր Մոսկվայում» գիրքը և այլն։ Ինչպես հասկացանք, գրքերը նվիրող «Անտարես» հրատարակչությունը նախապատվությունը տվել է հայ հեղինակների ստեղծագործություններին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**