«Ժամանակ». Խայտառակություն ՊԵԿ-ում. Օսիպյանի կոռումպացված քավորի դեմ քրգործ կարող է հարուցվել

«Ժամանակ». Խայտառակություն ՊԵԿ-ում. Օսիպյանի կոռումպացված քավորի դեմ քրգործ կարող է հարուցվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք: Գրել էինք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Կենտրոնի հարկային տեսչության նախկին պետ Կարեն Կարապետյանին համակարգ է վերադարձրել՝ նշանակելով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ:



Կարեն Կարապետյանը, որը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է, երբեմնի ամենակոռումպացված մարդկանցից է:



«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, պրոֆեսիոնալ Կարեն Կարապետյանը նշանակումից կարճ ժամանակ անց հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:



Մեր տեղեկություններով՝ այս պահին նրա լիազորությունները կասեցված են, եւ նյութեր են նախապատրաստվում: Չի բացառվում, որ շուտով քրեական գործ հարուցվի նրա մասով»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_