Ջոնսոնի հաջորդը շնորհակալություն է հայտնել նրան

Ջոնսոնի հաջորդը շնորհակալություն է հայտնել նրան
Մեծ Բրիտանիայի նոր ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ երախտագիտություն է հայտնում իր նախորդին կատարած հսկայածավալ աշխատանքի համար եւ մասնավորապես ընդգծել է, որ երախտագետ է այն ռեակցիայի համար, որ նախկին նախարար Ջոնսոնը ունեցել է հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման դեպքի հետ կապված։



Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նոր նախարար Հանթը նաեւ ասել է, որ իր աշխատանքի հիմքում դնելու է վարչապետ Թերեզա Մեյի քաղաքական գծին աջակցելու կոնցեպտը՝ «Բրեքսիտի» համաձայնագրի վերջնական տարբերակի պատրաստության եւ գործադրման ներկա հանգրվանում։