«Փաստ». ԱԱԾ-ն մտել է Ազգային պատկերասրահ. որոշ անձանց տների խուզարկություններից հետո «հետաքրքիր» բաներ են բացվել

«Փաստ». ԱԱԾ-ն մտել է Ազգային պատկերասրահ. որոշ անձանց տների խուզարկություններից հետո «հետաքրքիր» բաներ են բացվել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սեւեռել նաեւ Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաեւ իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել:



Իրավապահներին ի մասնավորի հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաեւ արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ինչպես նաեւ առկա ֆոնդում հնարավոր կեղծումների հնարավորությունը:



Բանն այն է, որ հասարակության մեջ կասկածներ կան, թե «գործուղված» թանկարժեք կտավների մի մասն այժմ արդեն օրիգինալը չէ: Խնդիրներ կան նաեւ այն առումով, թե որքանով են հավաստի տեղեկությունները որոշ գործերի՝ դեռեւս շատ տարիներ առաջ այս կամ այն պաշտոնյաներին նվիրաբերելու եւ որպես կորուստ ձեւակերպելու առումով:



Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ–ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_