Հյուսիսային Կորեան հրաժարվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ԱՄՆ-ի հետ

Հյուսիսային Կորեան հրաժարվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ԱՄՆ-ի հետ
ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային չի հաջողվել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Միացյալ Նահանգների հետ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ընթացքը վերահսկելու համար։ Ինչպես հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը, պատճառը ապամիջուկայնացման գործընթացի հետ կապված տեսակետներում ունեցած տարամիտումներն են։



ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը նման խումբ արդեն ստեղծել է։ Բանն այն է, որ ԱՄՆ-ն կողմնակից է արագ ապամիջուկայնացմանը, իսկ Հյուսիսային Կորեան՝ փուլային։ .