Թիրախում Էջմիածնի քաղաքապետարանի մանվելականներն են

Թիրախում Էջմիածնի քաղաքապետարանի մանվելականներն են
Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի դինաստիայի հետ հաշվեհարդարի վրեժի ծարավը կարծես հագեցել է, սակայն ներկայումս թիրախում են հայտնվել քաղաքապետարանի մանվելականները։



Բոլոր այն աշխատակիցները, որոնք այս կամ այն կերպ սերտորեն կապված են Գրիգորյանների հետ, նախապատրաստվում են ազատման դիմումներ գրել։ Քաղաքապետի ԺՊ Դիանա Գալստյանը հավատարիմ է իր հրապարակային խոստմանն առ այն, որ Գրիգորյաններին սերտ առնչություն ունեցող աշխատակիցները ստիպված կլինեն հեռանալ։



Առաջին ծիծեռնակը, մեր տեղեկություններով, փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն է, նախկին քաղաքապետի կամակատարը, տեղեկություններ կան, որ մի քանի վարչության պետեր եւս ազատման դիմումներ են գրել, սակայն գործընթացը դեռ շարունակվում է։