Թրամփը Հյուսիսային Կորեայի համար կարող է երաշխավորել լուսավոր ապագա․ Մայք Պոմպեո

Թրամփը Հյուսիսային Կորեայի համար կարող է երաշխավորել լուսավոր ապագա․ Մայք Պոմպեո
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման դիմաց երաշխավորում է Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Պոմպեոն նաեւ ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի վերջնական լուծումը հանդիսանում է Թրամփի հիմնական նախապայմանը։ Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու երկրները պայմանավորվել են համատեղ աշխատանքային խմբերի օգնությամբ իրականացնել հսկողությունը ապամիջուկայնացման գործընթացի։



Նշենք, որ միջազգային մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Թրամփ-Կիմ հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Շվեյցարիայում, Ժնեւ քաղաքում, որտեղ էլ հնարավոր է կայանա ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հաջորդ գագաթնաժողովը։