«Ժամանակ». Սպասվում են նոր բացահայտումներ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի

«Ժամանակ». Սպասվում են նոր բացահայտումներ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ  Հովհաննես Թամամյանը:



Այս երկու բարձրաստիճան ոստիկաններն էլ Ալիկ Սարգսյանի օրոք ազատվել են աշխատանքից եւ կոռուպցիայի ու կաշառակերության մեղադրանքով ազատազրկվել: Նրանք պատրաստվում են բացահայտել Ալիկ Սարգսյանի անմիջական կապը այդ մեղադրանքներին, ինչը նախկինում չէին կարողացել անել այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ Սարգսյանը իրենց վերադասն էր»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_