25-ամյա Անի Ասատրյանը հայտնաբերվել է Դարբաս բնակավայրում

25-ամյա Անի Ասատրյանը հայտնաբերվել է Դարբաս բնակավայրում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 25-ամյա Անի Ասատրյանը հունվարի 17-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 21.30-ին, Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նրան հայտնաբերելու մասին հայտնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: