Աստղագուշակ՝ հուլիսի 7-ի համար

Աստղագուշակ՝ հուլիսի 7-ի համար
**Խոյ.** Այսօր դուք հնարավորություն կունենաք ստանալ անգնահատելի և չափազանց արդիական տեղեկություններ, և ամենակարևորն այն է, որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմուկից: Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը, դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք:Շատ հարմար օր է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, աստղաբանությամբ զբաղվելու համար:



**Ցուլ**. Սա այն հազվագյուտ օրերից է, երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը: Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում։



**Երկվորյակ**. Այսօր դուք եք հենց’ այն մարդը, ում վիճակված են անհավանական հերոսություններն ու փառահեղ հաղթանակները: Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները, մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ, ուր էլ դուք նրանց տանեք: Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին, գործում են ըստ ձեր խորհուրդների: Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը:



**Խեցգետին.** Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրողների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ: Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ, ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:



**Առյուծ**. Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, համախոհների հետ շփումների համար: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել, իսկ երբ՝ ստվերում հայտնվել, ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից:



**Կույս**. Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չէ՝ ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը: Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար՝ ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել:



**Կշեռք**. Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է՝ մանր սխալները և անգամ՝ խոշոր վրիպումները անհետևանք են մնում:



**Կարիճ.** Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր՝ ի հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից:



**Աղեղնավոր**. Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, այնպես էլ՝ մտերիմների հետ անձնական հարաբերությունները: Հնարավորություն է ստեղծվում զբաղվել այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս՝ մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատճառող գործերը։



**Այծեղջյուր**. Օրը արդյունավետ ու բեղմնավոր է, դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին, ոչնչացնում եք ձեր ճանապարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ, ում աջակցությունը գործնականում երաշխավորում է ապագա հաղթանակները: Չմոռանաք, սակայն, ձեր կողքերը նայել՝ մարդը, ում դուք այսօր վիրավորել եք, կարող է երկար ժամանակով ձեր թշնամին դառնալ:



**Ջրհոս.** Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ուժեղ ապրումներից: Դուք ականջի կողքով եք բաց թողնում թե ղեկավարության նկատողությունները, և թե գործընկերների ու մտերիմների խորհուրդները, առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ։



**Ձկներ.** Սովորական օր չէ՝ չափից ավելի շատ են հակասական ցանկությունները, և դժվար է որոշելը, թե որն է ձեզ համար դրանցից կարևորը: Նախևառաջ, փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար գերակա՝ հաղթանակ տանել թե պրոֆեսիոնալ, և թե անձնական ոլորտներում դժվար թե ստացվի: