Երեկվա միջադեպը առիթ էր․ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետը հեռացավ

Երեկվա միջադեպը առիթ էր․ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետը հեռացավ
Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում հաստատեց հենց քաղաքապետը՝ նշելով, որ ավագանու նիստ է հրավիրել որոշման եւ պատճառների մասին հայտնելու համար։



Հարցին, թե երեկվա միջադեպը կապ ունի՞ իր որոշման հետը, երբ ինքը Փաշինյանի կողքին բեմահարթակում էր, քաղաքացիները չթողեցին նրան հարցերին պատասխանել՝ ասելով, թե ՀՀԿ-ական է, իրենց ռեժիմը անցել է, պատասխանեց․ «Դա, իհարկե նաեւ առիթ է, բայց պատճառը չէ»։



Իսկ թե ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է լքել, քաղաքապետը կարճ ասաց՝ ոչ։