Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոմեքենան ճզմել է դիտահորը մաքրող տղամարդուն

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոմեքենան ճզմել է դիտահորը մաքրող տղամարդուն
Այսօր առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում Գյումրու Երևանյան խճուղու հատվածում արտակարգ դեպք է գրանցվել՝ ողբերգական ավարտով: Երևանից-Գյումրի ժամանած գնացքի ուղևորը պատմում է, որ ուղևորները գնացքի պատուհաններից նույնպես ականատես են եղել ահասարսուռ տեսարանին:



«Գետինը արնաշաղախ, ժողովուրդն հավաքվել էին, «Մերսեդես»-ի մեջն էլ լիքը ուղևորներ կային։ Հենց տեսա հասկացա, որ մարդ է մահացել»,-մեզ հետ զրույցում ասաց Գյումրի ժամանած ուղևորը:



Ավելի ուշ պարզեցինք, որ Վրաստան մեկնող մարդատար «Մերսեդես վիտո» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տեղանքի դիտահորը մաքրող 50տ․-անց տղամարդուն; Տղամարդը, դժբախտաբար, տեղում մահացել է:



«Էնպես էր ճխլել, մարդ սաղ չէր մնա»,- ասաց դեպքի վայրում հայտնված երիտասարդը։ Քաղաքացիների պատմելով՝ «Մերսեդես վիտո»-ի ուղևորները ստիպված են եղել դադարեցնել ուղևորությունը, ոմանք էլ Վրաստան մեկնելու այլ տարբերակ են փնտրել, իսկ վարորդն անձամբ ներկայացել է ոստիկաններին:



Ավելացնենք, որ մահացած տղամարդը համարվում էր «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխատակից: Ընկերությունից վստահեցնում են, որ իրենց աշխատակիցը աշխատել է նորմերին համապատասխան պայմաններում՝ տարածքում տեղադրված են եղել նախազգուշացնող իրեր:



**Արևիկ Հակոբյան**