Միացյալ Նահանգները երբեք չի հաշտվի Ղրիմի բռնակցման հետ․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները երբեք չի հաշտվի Ղրիմի բռնակցման հետ․ Սպիտակ տուն
Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք չեն հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմի թերակղզին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ «Մենք կտրականապես չեն ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան»,- ասել է Գիդլին, ի պատասխան այն լուրերի, թե հնարավոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչի Ղրիմի՝ Ռուսաստանին միացումը։



Նշենք, որ հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունենալիք Պուտին-Թրամփ գագաթնաժողովից առաջ Սպիտակ տունը հստակեցնում է իր մոտեցումները տարբեր առանցքային կարեւորություն ունեցող հարցերի շուրջ։