Սոլսբերիում 2 մարդ թունավորվել է անհայտ ծագման նյութից

Սոլսբերիում 2 մարդ  թունավորվել է անհայտ ծագման նյութից
Բրիտանական Սոլսբերի քաղաքում, որտեղ ժամանակին թունավորվել էին հայր եւ դուստր Սկրիպալները, 2 մարդ անհայտ նյութից թունավորման ախտանշաններով հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է BBC-ն։



Դեպքը տեղի է ունեցել Էյմսբերի գյուղում, որը Սոլսբերիի մոտակայքում է։ Ուիլթշիրի Կոմսության ոստիկանության փոխանցմամբ՝ 40-ամյա տղամարդուն եւ կնոջը անգիտակից վիճակում հայտնաբերել են հունիսի 30-ին։ Ներկայումս նրանք բուժում են անցնում Սոլսբերիի շրջանային հիվանդանոցում։



Բժիշկները հայտարարել են, որ անհայտ նյութով նրանք թունավորվել են եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Նախապես ոստիկանության մոտ կար կասկածներ, որ զույգը թունավորվել է թմրանյութի չափաբաժնի գերազանցման պատճառով։ Նույնիսկ նշվում էր, որ տուժածները ամենայն հավանականությամբ հերոին կամ կոկաին են ընդունել։ Լրացուցիչ հետազոտությունները այս վարկածը հերքել են։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։