«Հրապարակ»․ ՕԵԿ-ն արդեն նախընտրական պայքարի փուլ է մտել

«Հրապարակ»․ ՕԵԿ-ն արդեն նախընտրական պայքարի փուլ է մտել
Որոշ քաղաքական ուժեր արդեն նախընտրական պայքարի փուլ են մտել։ Մեկը, թերեւս, ՕԵԿ-ն է։ Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս առաջ «բնակություն» հաստատեց Ֆեյսբուքում եւ այլեւս այնտեղից «դուրս չի գալիս»՝ մրցելով երիտասարդ իշխանավորների հետ։



Նա «լայվեր» է անում, որոնց «հետեւողների» թիվը երբեմն հասնում է 150-200 հազարի։ Իսկ օրեր առաջ մեզ տված հարցազրույցում նա սկանդալային հայտարարություն էր արել, թե հավակնում է 49+1 տոկոսի, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց․ նրան քննադատում էին կամ գովում, որ նախորդ ընտրություններում պարտությունից չի կոտրվել։ Հիմա էլ նա Ֆեյսբուքից տեղափոխվել է մարզեր՝ Շիրակ, Լոռի։ Նրա համակիրները սելֆիներ են անում «առաջնորդի» հետ ու տարածում համացանցում։