Մեքսիկայում սպանել են քաղաքապետի

Մեքսիկայում սպանել են քաղաքապետի
Մեքսիկայի Հալիսկո նահանգում խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից գնդակահարվել է Թեկալիտլան քաղաքի քաղաքապետ Վիկտոր Դիասը։ Այս մասին հայտնում է Zetaсо պարբերականը՝ տեղի ոստիկանական հայտարարությանը հղում տալով։



Ըստ իրավապահների հաղորդման, քաղաքապետ Դիասը մեքենայով գնալիս է եղել մեկ այլ պաշտոնյայի հետ, երբ անհայտ անձը կրակ է բացել նրա վրա։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ Վիկտոր Դիասի վրա կրակել են 30 անգամ։ Մեքենայում մյուս գտնվողները լուրջ վիրավորումներով հոսպիտալացվել են։



Վիկտոր Դիասը պատկանում էր Մեքսիկայի Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությանը։ Նույն կուսակցության ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անել ամեն բան հանցագործությունը բացահայտելու համար։ Հետախուզում է հայտարարվել ենթադրյալ կասկածյալների նկատմամբ։