Մարդը կյանքում մեկ-մեկ էլ սխալվում. Մեղրաձորի գյուղապետը ընդունում է մեղադրանքը

Մարդը կյանքում մեկ-մեկ էլ սխալվում. Մեղրաձորի գյուղապետը ընդունում է մեղադրանքը
Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանին [մեղադրանք է առաջադրվել](https://www.hraparak.am/posts/5a68b72b19479f2b73017f94/%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%B0%D5%A5%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-) այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով, այն է. իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ, արձակել կարգադրություններ, նշանակել և ազատել հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, օրենքով սահմանված կարգով ապահովել համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը:



Տեղեկացված լինելով, որ իր վարորդ, համագյուղացի և ազգական՝ Մարտին Հովհաննիսյանը, 2014թ.հուլիսի 28-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային օրերին, շուրջ 259 օր բացակայել է ՀՀ-ից ու չի ներկայացել աշխատանքի, իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ անտեսել է նշված հանգամանքը, Մ.Հովհաննիսյանին չաշխատած օրերի համար փոխանցվել է նշված ժամանակահատվածի՝ 740631 ՀՀ դրամ գումարի աշխատավարձը՝ այդ կերպ վատնել այն՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:



Մի քանի հարց ուղղեցինք Մեղարձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանին:



**-Պարո´ն Հովհաննիսյան, ընդունում ե՞ք Ձեզ առաջադրած մեղադրանքը: **



Այո´, մարդը կյանքում մեկ-մեկ էլ սխալվում:



**-Կշարունակեք պաշտոնավարե՞լ, թե՞ կդադարեցնեք համայնքի ղեկավարի Ձեր լիազորությունները:**



Վարելու եմ, չեմ դադարեցնելու



**-Որքա՞ն վնաս եք հասցրել համայնքի բյուջեին։**



Այդ արդեն դատարանից կիմանաք:



Հիշեցնենք, որ 2017թվ.-ին Մեղրաձոր համայնքի բնակիչ Գուրգեն Գալստյանը բաց նամակ էր հրապարակել, որում գրել էր գյուղապետի կողմից մի շարք հանցանքների և ապօրինությունների մասին:



**Նելլի Կարապետյան**