Լավ բան չարեց, դրանից էլ հրաժարական տվեց. հրազդանցիները քաղաքապետի հրաժարականի մասին

Լավ բան չարեց, դրանից էլ հրաժարական տվեց. հրազդանցիները քաղաքապետի հրաժարականի մասին
Հրազդան քաղաքում այս օրերին քննարկվող միակ թեման քաղաքապետի հրաժարական է: 17 տարի Հրազդանը ղեկավարած ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից չքերն են գոհ: Այսօր Հրազդանի ավագանին կողմ քվեարկեց քաղաքապետ Արամ Դանիելյանի ներկայացրած [հրաժարականին](https://www.hraparak.am/posts/5b3a014e5724f9386185f65c/%D5%AB%D5%B4-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A5%D5%B4-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%BD-%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%BD-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8-%D5%B0%D6%80%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%A1%D5%BE):



Հարցումներ կատարեցինք Հրազդանում, թե ի՞նչ կարծիք ունեն հրազդանցիները քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ. «Պետք է ավագանին չընդուներ հրաժարականը, սխալ ա, քաղաքապետը էդպես պետք է թողնի ու գնա՞, բա իր պարտքերը ո՞վ ա փակելու: Պետք ա բերեր բոլոր փողերը փակեր, նոր հրաժարական տար: Մենք շատ դժգոհ ենք քաղաքապետի ղեկավարումից, մի բան չկա, որ ասենք սա նորմալ է: Նայեք իբր շատրվան են սարքել, 2 տարի է արեւից էս շատրվանի քարերը ճաքեցին, ջուր չկա, որ էս շոգին մարդ խմի, ո՞ւմ է պետք իրենց սարքածը, երբ 1 տարի չծառայեց հրազդանցիներին»,- ասաց հրազդանցիներից մեկը։



«Կարծում եմ, որ քաղաքապետը դեռ 2016թ.-ի ընտրություններից հետո պետք է հրաժարական տար: Ընտրակեղծիքներով ընտրությունից հետո պարզ դարձավ, որ ժողովուրդը ոչ թե իրեն ընտրեցին, այլ Սասուն Միքայելյանին: Հրաժարական տվեց, քանի որ հեղափոխություն կատարվեց, իսկ դրանից հետո նրանք չեն կարողանա նույն տեմպերով աշխատել, ինչպես աշխատել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ սարգսյանի օրոք»,-ասաց Արմինե Անտոնյանը:



Մանրամասները՝ տեսանյութում:



**Նելլի Կարապետյան**



##### ​