«Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկո
Ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։
Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։
Համերգի հատուկ հյուրերն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։
Համերգային ծրագիր
1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ՝ Մ.Մավիսակալյան)
2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա. Հյուսնունց)
3. «Ծաղկաձոր» (Ստ. Շաքարյան)
4. «Քարավան» (Ալ. Հարությունյան/մշ.՝ Մ. Ուլիխանյան)
5. «Նոկտյուրն»- Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
6. «Անուրջներ» - Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
7. «Promenade» - (Ռ. Ամիրխանյան/մշ.՝ Ա. Մարտիրոսյան)
8. «Արևոտ անձրև» - Ինգա Արշակյան (Ռ. Ամիրխանյան)
9. «Քառսուն կարաս» - Ինգա Արշակյան (Ինգա-Անուշ Արշակյաններ)
10. «Շողեր ջան» - Ինգա Արշակյան (ժող./ մշ.՝ Ա. Հյուսնունց)
11. «Կեսկատակ» - (Ա. Հյուսնունց)
12․«Վաղարշապատի պար» - (ժող./մշ.՝ Ա. Հյուսնունց)
Մինչ համերգը` ժամը 18:00 նախասրահում կանցկացվի նաև շախմատի սեանս գրոսմայստերների հետ, որի գործընկերներ Մուսա գինիներ, Չեսիֆայ և Կաիսա Շախմատի սեանսի համար նախապես գրանցումը պարտադիր է, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են: Սեանսի գրանցման, մասնակցության մանրամասների և կոլեկտիվ հայտերի դեպքում դիմել հիմնադրամին անձնական նամակով կամ 033 014090 հեռախոսահամարով:
Տոմսեր կարող եք ձեռք բերել մեր գործընկեր կայքից և համերգասրահի տոմսարկղից և կամ կայքից
Մինչ անմոռանալի հանդիպում
Կարծիքներ