«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին
«Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր համագումարին այսօր մասնակցում էր նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի։



Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» մասնակցելու են ապագա խորհրդարանական ընտրություններին, իսկ թե ի՞նչ ձեւաչափով, նշեց, որ այդ հարցերը քննարկվում են․ «Մեր երկրի ներսում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել կազմակերպել արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ եւ «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» այս օրվանից իսկ պատրաստվում ենք այդ ընտրություններին»։



Հարցին՝ «Սասնա ծռերի» բոլոր անդամնե՞րն են քաղբանտարկյալներ, Սեֆիլյանը պատասխանեց, որ նրանք ոչ միայն քաղբանտարկյալներ են, այլ նաեւ ռազմագերիներ։



Անդրադառնալով զոհված ոստիկանների հարազատների բողոքին, որ պահանջում են սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» անդամները անազատության մեջ մնան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը պատասխանեց, որ ինքը հասկանում է անդառնալի կորուստ է եղել, սակայն բոլորն էլ պետք է հասկանան, որ զոհ են դարձել բռնատիրությանը։



Մանրամասները՝ տեսանյութում։



**Աննա Պապիկյան**