Ինքնասպան եղած տղային գտել է տատը՝ գոմում կախված

Ինքնասպան եղած տղային գտել է տատը՝ գոմում կախված
Երեկ երեկոյան Շիրակի մարզի Աղվորիկ համայնքում ողբերգական դեպք է գրանցվել: 15-ամյա անչափահաս տղային հայտնաբերել են տանը կից գոմի առաստաղից կախված: Աղվորիկի վարչական տարածքի ղեկավար Նար Ղարիբջանյանը **hraparak.am**-ին որոշ մանրամասներ պատմեց.



«Տղային երեկոյան հայտնաբերել է տատը՝ կախված վիճակում: Ծնողներ ունի, գյուղի աշխատավոր մարդիկ են, բայց հայրը հարազատ չէ, կինը մահացել էր, երկրորդ անգամ էր ամուսնացել, մայրը իր հետ բերել էր նրան: Մի փոքր առողջական խնդիրներ ուներ, իր տարիքային երեխաներից տարբերվում էր, մտավոր թույլ էր, դպրոց էր գնում, բայց գյուղում այդ տարիքի մեկ աշակերտ էր, դասարանը փակվեց»:



Վարչական տարածքի ղեկավարի խոսքերով՝ տղան լուրջ պատճառներ չուներ ինքնասպանություն գործելու, սակայն հաշվի առնելով մտավոր կարողությունները, չի բացառվում, որ գնար նման քայլի: «Այս պահին ոստիկանները հարցաքննություն են իրականացնում հարազատների հետ, ինձ նույնպես որպես ղեկավար կանչել են, հիմա զբաղված եմ, բայց կգնամ»,-ավելացրեց Նար Ղարիբջանյանը:



Նշենք, որ ըստ ոստիկանության տվյալների՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:



**Արևիկ Հակոբյան**