«Հրապարակ»․ Ձեռնարկատեր Լեւոն Մարկոսը հարցաքննվել է

«Հրապարակ»․ Ձեռնարկատեր Լեւոն Մարկոսը հարցաքննվել է
Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներում հանում են իրենց արխիվներում մնացած նամակները, դիմումները, նախկին իշխանության հրահանգով կարճված գործերը եւ նոր քննություններ սկսում: Մենք տեղեկացանք, որ վերջերս Հայաստան է ժամանել Մոսկվայում բնակվող հայ անվանի ձեռնարկատեր Լեւոն Մարկոսը, ում դեմ ՀՀ նախկին իշխանությունները հետապնդում էին իրականացնում։



Նա հարցաքննվել է վաղուց հարուցված մի քրգործի շրջանակներում։ Բանն այն է, որ գործարարն այստեղ մեծ ունեցվածքի տեր էր, այն խլել են հայաստանյան օլիգարխները, ինչի առթիվ նա մի շարք բաց նամակներ է հղել՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին: Սակայն այս ամենի արդյունքում քրեական գործ է հարուցվել, մեղադրանք առաջադրվել գործարարին, որ այլեւս մոռանա Հայաստանի ճանապարհը: Այժմ, երբ իշխանություն է փոխվել, Մարկոսը եկել է Հայաստան, հարցաքննվել եւ հույս ունի, որ արդար քննություն կլինի: Նա 1-2 տարի առաջ Մոսկվայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին եւ զրուցել իր հարցով։