Իրանում նավթավերամշակման գործարան է հրդեհվել

Իրանում նավթավերամշակման գործարան է հրդեհվել
Իրանի Աբադան նավահանգստային քաղաքում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն, 6 մարդ է տուժել։



Նշենք, որ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Իրանում վերագործարկվել է ուրանի կոնցենտրատ պարունակող նյութերի արտադրության գործարանը, ի պատասխան ԱՄՆ կողմից Իրանի վրա ճնշումների փորձերի։