«Հրապարակ». Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները նոր թափ կհավաքեն

«Հրապարակ». Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները նոր թափ կհավաքեն
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների նախաձեռնողները որոշել են նոր թափով սկսել պայքարը։ Շաբաթ օրը, երեկոյան ժամը 6-ին հանրահավաք է նշանակվել Էջմիածնի կենտրոնական հրապարակում։



կին Հիշեցնենք, որ նախաձեռնողների շարքում է Գայանե վանքի նախվանահայր հայր Կորյունը։ Տեղեկություններ կան, որ եթե հրապարակում կրիտիկական զանգված հավաքվի, ապա եպիսկոպոսները եւս կմիանան ժողովրդին։



ՀԳ․ Հիշեցնենք, որ Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից:

Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբին հանձնարարվել է քննության առնել Կորյուն աբեղային առնչվող խնդիրները: Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը: