Մոսկվայում հակահետախուզական բաժնի ծառայող է սպանվել 

Մոսկվայում հակահետախուզական բաժնի ծառայող է սպանվել 

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ ՌԴ ՊՆ շենքում հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հակահետախուզության բաժնի ծառայողի դի։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Դիակի զննության ընթացքում գլխի վրա հայտնաբերվել է հրազենային վերք։

Սպանության պատճառը եղել է զինվորականներից մեկի հետ ունեցած կոնֆլիկտը։ Սպանության ենթադրյալ իրականացնողը ձերբակալված է։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ, սպանության հիմնական վարկած է համարվում հրազենի հետ անզգույշ վերաբերմունքը։ Սակայն չի բացառվում, որ կրակոցն արձակվել է երկու տղամարդկանց վեճի հետեւանքով։