Նազիկ Ամիրյանը դեռևս չի հայտնաբերվել․ հետախուզում կհայտարարվի՞

Նազիկ Ամիրյանը դեռևս չի հայտնաբերվել․ հետախուզում կհայտարարվի՞
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացրել ՀՔԾ-ն, սակայն, փաստացի նա չի ձերբակալվել, քանի որ դեռեւս չի հայտնաբերվել։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Մամուլի խոսնակի խոսքով՝ մամուլի հրապարակումները, թե Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն, իրականությանը չի համապատասխանում։



Նման խափանման միջոց է ընտրվել Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ։ Հարցին՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվա՞ծ է, Օհանջանյանն ասաց, որ ոչ, նրան բերման պետք է ենթարկի ոստիկանությունը։



Նշենք, որ Մանվել Գրիգորյանի գործն ամբողջությամբ վարույթ է ընդունել Հատուկ քննչական ծառայությունը։ Նազիկ Ամիրյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կեպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, կամ փոխադրելը):



**Աննա Պապիկյան**