Ի՞նչ է պատրաստվում անել Տարոն Մարգարյանը․ տեսանյութ

Ի՞նչ է պատրաստվում անել Տարոն Մարգարյանը․ տեսանյութ
Ինչպես արդեն [տեղեկացրել ենք](https://www.hraparak.am/posts/5b31e8fc5724f9386185f474/%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A8-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8-%D5%A1%D6%80%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9), այսօր Երեւանի ավագանու հերթական նիստը վարեց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կարո Արեյանը՝ պատճառաբանելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը առողջական խնդիրներ ունի։



Նշենք, որ մենք դեռ երեկ գրել էինք, որ Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն, որին դեռեւս ընթացք չի տրվել։ Այսօր այդ լուրին անդրադարձավ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հետաքրքրվելով․ «Քաղաքական գործչի հիմնական դերը լարվածությունը թոթափելն է և հարցերին պատասխանելը. ինչո՞ւ քաղաքապետը առ այսօր այդ հարցերին չի պատասխանում՝ եղե՞լ է արդյոք հրաժարական, թե՞ ոչ, ի՞նչ է նա պատրաստվում անել։ Կարծում եմ, որ արդարացի կլինի, որ բոլոր մասնակից ուժերը, այդ թվում և՝ ավագանու խմբակցությունները պատրաստվեն և հասկանան, թե իրենց ինչ է սպասվում և երբ»:



Դավիթ Խաժակյանը նաեւ նշեց, որ թափանցիկ գործելաոճը, որն այդպես էլ նախկին իշխանությունները չորդեգրեցին, սակայն այդ փակ գործելաոճը չպետք է այլևս շարունակվի, այս թնջուկը պետք է հանուգուցալուծվի։



Արեյանն էլ կոչ արեց չշտապել եւ ժամանակից առաջ չընկնել։



_Մանրամասները՝ տեսանյութում։_



**Աննա Պապիկյան**