Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականից րոպեներ անց քաղաքը ցնծում էր

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականից րոպեներ անց քաղաքը ցնծում էր
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականից րոպեներ անց քաղաքը ցնծում էր: Հրազդանցիները ոչ միայն քաղաքում, այլ նաև ֆեյսբուքում միմյանց աչքալուսանք էին տալիս: Հրազդանի քաղաքապետի հրաժարականից հետո հրաժարականների մեկնարկը սկսել է՝ հրաժարականներ կտան նաև բաժնի պետերը:



Մեր հարցին՝ հրաժարական կտա՞, թե՞ կշարունակի աշխատել, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսական բաժնի պետ Սամվել Հարությունյանն ասաց, պաշտոնը ժառանգական չէ, տեսնենք, եթե կուզեն՝ կաշխատեմ, եթե չէ՝ կեթամ բանվորություն կանեմ, կապրեմ:



Մեր այն հարցին, թե մտավախություն չունի՞ արդյոք, որ քաղաքապետի վրա քրեական գործ կարող է հարուցվել և ստուգվել ֆինանսական բաժինը, ասաց. «Չէ, իմ թղթաբանությունը տեղին է, ինչի՞ պետք ա վախենամ»:



Հրազդանի քաղաքապետարանից Հարկային բաժնի պետ Սամվել Գրիգորյանն ասաց, որ հրաժարական կտա, չի աշխատի։



«Ես հրաժարական չեմ տա Դանիելյանին, կգա նոր քաղաքապետ, իր հետ կխոսեմ, եթե ուզեց, աշխատենք, չէ՝ հրաժարական կներկայացնեմ,-» ասաց քաղաքապետարանի քաղաքի զարգացման պատասխանատու Գագիկ Հարությունյանը։



Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ: Այն տեղի կունենա հուլիսի 2-ին:



Մեր տեղեկություններով, ավագանու նիստից անմիապես հետո բաժնի պետերը կներկայացնեն հրաժարականները։