Աստղագուշակ հունիսի 26-ի համար

Աստղագուշակ հունիսի 26-ի համար
**Խոյ**․ Այսօր նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կանցնի սովորական հունի մեջ եւ ոչնչով աչքի չի ընկնի։ Իրերի գոյություն ունեցող դրությունը կհամապատասխանի ձեր պատկերացումներին եւ ընկալումներին։ Ձեր աշխատանքն էլ ժամանակի ընթացքում կտա իր պտուղները։ Կենտրոնացեք կարեւորի վրա եւ աշխատեք վանել ձանձրույթը։



**Ցուլ**․ Այսօր ձեզ աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ խոշոր գնումներից եւ մեծագումար ծախսերից։ Ավելի խնամքով վերաբերվեք տնային իրերի հետ։ Սեփական թուլություններին տեղի տալը ցանկալի արդյունք չի կարող ապահովել։ Ընտանեկան հարաբերություններում եւ անձնական կյանքում ամեն բան ընթանում է բնականոն հունով, թեեւ դուք միշտ ավելիի ակնկալիքն ունեք։



**Երկվորյակ**․ Ընդհանուր առմամբ օրը հարմար է գործնական հարաբերությունների համար։ Տրամադրության կայունությունը եւ տոկունությունը արդեն հաջողության առաջին գրավականներն են հանդիսանում։ Ձեր համեստությունն ու անկրկնելիությունը լրացուցիչ հմայք են հաղորդում ձեզ։ Ուշադրություն դարձրեք ձեզ շռայլվող հաճոյախոսություններին նույնպես։



**Խեցգետին**․  Հարմար օր է ստեղծագորական որոնումների, փորձարարության եւ տեղեկություններ հավաքելու համար։ Հնարավոր է իրականություն դառնա ձեր վաղեմի երազանքը։ Չի բացառվում, որ անիմաստ վեճերի եւ բախումների մեջ հայտնվեք ձեր անտեղի քննադատությունների համար։



**Առյուծ**․  Օրն այնքան էլ բարեհաջող չէ։ Հնարավոր է լինեք սադրանքների զոհ, հայտնվեք տհաճ միջադեպերի մեջ, դառնաք խաբերության զոհ։ Կարող է հայտնվեք հարազատների ոչ բարերար ազդեցության ներքո։ Այդ ամբողջը կարող է բացասաբար անդրադառնա ձեր առողջական վիճակի վրա եւ երեկոյան հնարավոր է զգաք ֆիզիկական տկարություն։



**Կույս**․  Հարմար օր է կյանքի իմաստի եւ նպատակի համար հոգեւոր մտածումների համար։ Կարող եք նաեւ օրն անցկացնել մարզասրահում՝ ֆիզիկական վարժություններ կատարելով։ Երեկոն հարմար է մեկուսանալու եւ լավ գրքի ընկերակցությամբ անցկացնելու համար։ Այդ կերպ դուք կկարողանաք կենտրոնանալ եւ պատրաստվել կարեւոր գործողությունների։



**Կշեռք**․ Հնարավոր են ֆինանսական որոշակի կորուստներ։ Չեն բացառվում նաեւ, որ շրջապատի որոշ չարակամներ ձեր դեմ որոշեն թակարդ լարել։ Այդ ամենը կարող է բերել ծանր հիասթափության երբեմնի որոշ դաշնակիցներից։ Կարեւոր է, որ պահպանեք սառնասրտությունը։



**Կարիճ**․  Օրվա ընթացքում կաճի դրական միտումների ազդեցությունը։ Հանդիպումներն ու շփումները, գործարքների կնքումն ու կատարելիք առեւտուրը կլինեն բարեհաջող։ Մի ձանձրացեք, եթե օրվա ընթացքը ձեզ թվա միօրինակ։ Կարեւոր է, որ կարողանաք ամեն բան կատարել ժամանակին եւ ճիշտ։



**Աղեղնավոր**․ Օրը կարող է ձեզ մատուցել ճակատագրի հաճելի անակնկալները։ Հնարավոր է մեծ հաջողություն, հանդիպում այն մարդու հետ, ով կդառնա ձեր կյանքում ամենից թանկ էակը։  Չի բացառվում նաեւ, որ ստիպված լինեք բալանսավորել հանրային կյանքի եւ անձնական շփումների ոլորտը։ Ինքնատիրապետումը ներդաշնակության հասնելու հիմնական գրավականը կլինի այսօր։



**Այծեղջյուր**․ Հարմար օր է գործընկերների կամ ղեկավարության հետ գործնական հարցեր քննարկելը։ Այսօր ձեզ տրված մասնագիտական խորհուրդներին ուշադիր եղեք։ Դրանք արժեքավոր են եւ կարող են ապագայում ձեզ դեռ շատ պետք գալ։ Այսօր խուսափեք եւ չափազանց շռայլությունից եւ կծծիությունից։ Ոսկե միջինը ծախսերի հարցում կօգնի ձեզ նոր դաշնակիցներ գտնել։



**Ջրհոս**․ Ջրհոսների կենսական ներուժն այսօր բավական բարդ է եւ օրվա՝ ձեր առաջ դրած խնդիրները կլուծեք առանց ավելորդ դժվարությունների։ Հնարավոր է, որ ունենաք անցյալի քաղցր հիշողություններին տրվելու նոստալգիկ տրամադրություն, ինչը կօգնի դրական աուրան պահելու համար։



**Ձկներ**․ Ճամփորդությունների համար հիանալի ժամանակահատված է այսօր։ Արշավներ դեպի անտառ եւ լեռները, ահա թե ինչ է պետք այսօր ձեզ, եթե նման հնարավորություն ունեք։ Վայելեք ազատության ամեն մի ակնթարթը եւ ուշադրություն դարձրեք, որ լավ կազդուրվեք։