Գանք քեզ մորթենք, հարուր կտոր անենք. Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնում են

Գանք քեզ մորթենք, հարուր կտոր անենք. Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնում են
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքյան անձնական էջին սպառնալիքներ է ստանում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մկրտչյանը։ Նա նաեւ նշեց, որ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն․



«1-02-ից զանգել են, գրանցել են, գրավոր հաղորդումն էլ ներկայացրել եմ»։ Մեր զրուցակիցը բառացի ընթերցեց իրեն ուղղված սպառնալիքը․ «Բառացի ընթերցում եմ․ Տեղդ ասա գանք քեզ մորթենք, հարուր կտոր անենք ընտանիքիդ հետ միասին։ Երբ ցուցարարների էի պաշտպանում, նման սպառնալիքներ չեն եղել։ Բավականին շատ են եղել եւ կեղծ էջերից, բայց կան էջեր, որ բավականին հին են, խրոնիկա ունեն իրենց նկարներով։ Կարող է նկարներով կեղծ էջեր են, բայց ամեն դեպքում էդպես պատմություն ունեցող էջ է.... Ռեալ վտանգ կուզենամ չտեսնեմ, հիմա չեմ տեսնում, որովհետեւ դա այն բանն է, որը որպես կանոն մարդիկ ուշ են տեսնում։ Դա կարելի է տեսնել պոստֆակտում»։



**Աննա Պապիկյան**