Ռուսաստանում հարկման կենթարկվի նարգիլեի խեժը

Ռուսաստանում հարկման կենթարկվի նարգիլեի խեժը
ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որով 2019 թվականի հունվարի 1-ից սկսած հարկման է ենթարկվելու նաեւ նարգիլեի խեժը։



Այս մասին հայտնում է «[РИА Новости»](http://ria.ru/) լրատվական գործակալությունը։



Ըստ նոր օրինագծի, 2019-ին 1 կիլոգրամ խեժի համար կսահմանվի 457 ռուբլի ակցիզային հարկ, իսկ սկսած 2021 թվականից, այն կբարձրանա մինչեւ 495 ռուբլու։



Նշենք, որ այս պահին նարգիլեի խեժը ակցիզային հարկման ենթակա չէ։