Հակահայաստանը գրավել է իշխանությունը ու դատում Արա Սաղաթելյանին.նրանք ատում են Հայաստանը. Վրթանեսյան

Հակահայաստանը գրավել է իշխանությունը ու դատում Արա Սաղաթելյանին.նրանք ատում են Հայաստանը. Վրթանեսյան

Մենք ի՞նչ ունենք այսօր։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում իշխանությունը գրավել է հակահայաստանյան մի խմբակ։ Հակահայաստանյան խմբակ է, մարդիկ են, որոնք ինչ-ինչ պատճառներով, մանկական տրավմաներից ելնելով՝ գործում են ի վնաս Հայաստանի։ Այս մասին քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները, հիշեցնենք, ակցիա էին իրականացնում ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է։ Նրանք իրենց հետ գրքեր էին բերել, որոնք դրեցին ԱԱԾ շենքի դիմաց։

 «Այդ մարդիկ ատում են Հայաստանը, այդ մարդիկ ատում են հայկական պետականությունը, հայ ազգը, հակահայաստան է սա ու այդ հակահայաստանը դատում է Արա Սաղաթելյանին, որի ներդրումը Հայաստանի տեղեկատվական անվտանգության, Հայաստանի պետականության պաշտպանության հարցում ուղղակի անգնահատելի է։ Համոզված եմ՝ ԱԱԾ-ում շատ լավ գիտեն Արա Սաղաթելյանի ներդրումի մասին, շատ լավ գիտեն նաև այնպիսի գործողությունների մասին, որոնց մասին հիմա չեն կարող բարձրաձայնել։Բայց, ցավոք սրտի, այսօր ԱԱԾ-ում էլ հակահայաստանն իր շոշափուկներն արդեն մտցրել է ու կան մարդիկ, որոնք կատարում են հակահայաստանի պատվերները»,- ասաց ռազմական փորձագետը։