Ի՞նչ է անում վարչապետի օգնականն աշխատանքային ժամին սրճարանում

Ի՞նչ է անում վարչապետի օգնականն աշխատանքային ժամին սրճարանում
Լուսանկարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանն է։ Ինչպես երևում է, Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող սրճարաններից մեկում նստած պաղպաղակ է համտեսում և դիտում ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական խաղերից մեկը։



Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանը համարվում է պետական պաշտոնյա, աշխատավարձը ստանում է ՀՀ քաղաքացիների կողմից վճարված հարկերից։



Լուսանկարն արվել է ժամը 17։20-ին։ Մինչ այդ նա մոտ 30 րոպե նստած էր սրճարանում։



Տեղեկացնենք, որ պետական հիմնարկներում աշխատանքը սկսվում է առավոտյան 09։00-ից մինչև երեկոյան 18։00-ը, ընդմիջման ժամերն են 13։00-ից 14։00-ն։



Քիչ ուշ Արեն Մկրտչյանը հրապարակման վերաբերյալ հետևյալ պարզաբանումը տվեց․



«Հարգելի խմբագրություն և սիրելի ժողովուրդ։ Հունիսի 4-ից առ այսօր իմ աշխատանքը մեկնարկում է 08։00-ին և ավարտվում 02։30-03։00։ Հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ հաճախ գիշերում եմ աշխատասենյակում։ Քանի որ ես ՀՀ վարչապետի օգնականն եմ կոռուպցիայի դեմ պայքարի գծով, ինֆորմացիայի հավաքագրման նպատակով օրվա ընթացքում ունենում եմ 7-13 հանդիպում։ Եվ քանի որ ոչ բոլորն են ցանկանում հանդիպել և ենթադրյալ չարաշահումների մասին տեղեկատվություն փոխանցել կառավարությունում, հանդիպումները հաճախ լինում են սրճարաններում։ Այնպես որ, առաջիկայում միգուցե ինձ տեսնեք նաև այլ սրճարաններում ևս։ Հարգանքով՝ Արեն Մկրտչյան»։