Հունաստանում հայտարարել են վարկատուներից ազատագրման մասին

Հունաստանում հայտարարել են վարկատուներից ազատագրման մասին
Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Եվրագոտին վերջ է դրել վարկային հուշագրերի քաղաքականությանը։



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



«Նոր օր է բացվում հույն ողջ ժողովրդի համար։ Հուշագրերի դարաշրջանն ավարտված է։ Այս կառավարությունն ազատագրեց հույներին»,- հայտարարել է Կամենոսը։



Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրագոտու ֆինանսների նախարարները Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշում էին կայացրել Հունաստանին հատկացվող ֆինանսական աջակցության դադարեցման պայմանների մասին։