«Սասնա ծռերից» ևս մեկը ազատ արձակվեց

«Սասնա ծռերից» ևս մեկը ազատ արձակվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր «Սասնա ծռերի» 11 անդամի գործով դատական նիստին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմից միջնորդությունը եւ խմբի անդամ Գառնիկ Հովակիմյանին ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից՝ նրա խափանման միջոց կալանավորումը փոխելով չհեռանալու մասին ստորագրությամբ։



Նշենք, որ դատախազներ Արթուր Չախոյանը եւ Պետրոս Պետրոսյանը չէի առարկել ներկայացված միջնորդության դեմ։



Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանը [փոխել էր](https://www.hraparak.am/posts/5b2b74b09c92d8623b438a9d/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A5%D6%81-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) այսօր նաեւ «Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանի խափանման միջոց կալանավորումը՝ 500 հազար դրամ գրավի դիմաց։



Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար:



**Աննա Պապիկյան**