Ուկրաինացի ազգայնականները Խարկովի փոխքաղաքապետին նետել են աղբանոցը

Ուկրաինացի ազգայնականները Խարկովի փոխքաղաքապետին նետել են աղբանոցը
Ուկրաինացի մի խումբ ազգայնականներ հարձակում են գործել Խարկովի քաղաքային խորհրդի շենքի վրա։ Այս մասին հայտնում է «112 Украина»-ն։



Ըստ հաղորդման, նշված ազգայնականները ծխարձակիչ պայթուցիկներ են նետել շենքի առաջին հարկում, կարողացել են հասնել քաղաքային խորհրդի նիստերի դահլիճ եւ ներս մտնելով բռնել են փոխքաղաքապետ Անդրեյ Ռուդենկոյին ու տարել-նետել են աղբանոց։



Նշվում է, որ այդ ազգայնականները դեմ են եղել «Հավասարության երթին»։