Ավելի քան 45 հրթիռ է ՀԱՄԱՍ-ն արձակել Իսրայելի ուղղությամբ

Ավելի քան 45 հրթիռ է ՀԱՄԱՍ-ն արձակել Իսրայելի ուղղությամբ
Անցնող գիշերվա ընթացքում ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները ավելի քան 45 հրթիռ է արձակվել Գազայի սեկտորից՝ Իսրայել պետության ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի զինված ուժերի թվիթերյան պաշտոնական էջում։



Հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերի շնորհիվ 7 հրթիռ հնարավոր է եղել չեզոքացնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի զինված ուժերը հրթիռային հարձակման էին ենթարկել ՀԱՄԱՍ-ի դիրքերը Գազայի սեկտորում արձակելով 13 հրթիռ։